Ինչպես հայտնում է Mashable.com-ը, այս առավոտ շուրջ 150,000 Gmail օգտագործողի էլեկտրոնային փոստը և չաթ արխիվը հայտնաբերվել է դատարկ: Որոշ օգտագործողների էլեկտրոնային փոստերին եղել է ընդամենը առաջին անգամ Gmail գրանցվելու նամակը «Բարի գալուստ Gmail» վերնագրով:
Օգտագործողներն այս հարցով իրենց բողոքներն արտահայտել են Google-ի ֆորումներում և Twitter-ում:
Google-ի ներկայացուցիչն արձագանքել է, ասելով, որ Google-ը տեղյակ է խնդրի մասին և այժմ մասնագետներն աշխատում են այս հարցին շտապ լուծում տալ:
Google-ի ներկայացուցչի խոսքով այս խնդրից տուժել է Gmail-ի օգտագործողների 0.8 տոկոսը: