28 փետրվարի 2011 - 12:42 AMT
Նիկոլյա Սարկոզին նշանակել է Ֆրանսիայի ԱԳՆ, ՆԳՆ և ՊՆ նոր ղեկավարներին

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին երեք նախարարներ է փոխել երկրի կառավարությունում: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, կադրային փոփոխությունները կապված են նախարարությունների վերակազմավորման անհրաժեշտության հետ, որոնք պատասխանատու են դիվանագիտության և անվտանգության համար:

Ֆրանսիայի ԱԳ նախարար է նշանակվել Ալեն Ժյուպեն, որն ավելի վաղ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախարար է նշանակվել Ժերար Լոնգեն, ներքին գործերի նախարար է դարձել Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Կլոդ Գեանը, հաղորդում է Associated Press-ը: