Apple-ը, Twitter-ը և Facebook-ը գլխավորել են 50 միջազգային ամենանորարարական ընկերությունների վարկանիշը Fast Company ամսագրի վարկածով: Apple-ը ճանաչվել է ամենանորարական ընկերություն «շուկայում գերիշխող դիրքի համար», Twitter-ը գրավել է երկրորդ տեղը «5 տարվա ընթացքում հսկայական աճի» և Facebook-ը`«600 միլիոն օգտագործողների համար` չհաշված Հոլիվուդը»: Google կորպորացիան զբաղեցնում է 6-րդ տեղը, Intel-ը` 19, IBM-ը` 29: Fast Company ամսագիրը լույս է տեսնում տարեկան 10 անգամ` սկսած 2009-ից և լուսաբանում է նորարարությունների, թվային մեդիայի, տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտների նորությունները: