ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից փետրվարի 28-ից մարտի 6-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 15227.83 (+361.82), բացթողնման գինը` 16551.99 (+393.28) դրամ, արծաթի գնման գինը` 358.86 (+24.99), բացթողնման գինը` 390.06 (+27.16), պլատինի գնման գինը` 19582.02 (-255.04), բացթողնման գինը` 21284.80 (-277.22), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8796.06 (-270.96), բացթողնման գինը` 9560.93 (-294.53) դրամ: