1 մարտի 2011 - 12:15 AMT
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կիսեցին միավորները Գրան պրիի վերջին փուլում

Դոհայում ընթացող ՖՒԴԵ-ի կանանց Գրան պրիի 6-րդ տուրում հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը խաղացել են միմյանց դեմ և կիսել միավորները:

Այդ տուրից հետո Դանիելյանը 5.5 միավորով շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Մկրտչյանը 2 միավորով զբաղեցնում է վերջին տեղը:

7-րդ տուրում Դանիելյանը խաղալու է Չժու Չենի (Քաթար), իսկ Մկրտչյանը` Սյույ Յույխուաի (Չինաստան) դեմ:

Մրցաշարն ավարտվելու է մարտի 5-ին, հաղթողը ստանալու է 6500 եվրո, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո: