1 մարտի 2011 - 12:37 AMT
2011-ի հունվարին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 4.1 տոկոսով

2011-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 679.5 հազար լիտր կոնյակ, ինչը 4.1 տոկոսով քիչ է 2010-ի նույն շրջանի ցուցանիշից (708.2 հազար լիտր): Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 234.7 հազար լիտր օղի, ինչն ավել է 2010-ի հունվարի ցուցանիշից 15.6 տոկոսով:

Բացի դրանից, 2011-ին արտադրվել է 171.6 հազար լիտր գինի 2010-ի 218.6 հազար լիտրի փոխարեն (անկումը 21.5 տոկոսով): Միաժամանակ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 312.6 հազար լիտր գարեջուր, ինչը 14.4 տոկսով պակաս է 2010 հունվարի ցուցանիշից` 365.4 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունը կրճատվել է 65.5 տոկոսով` կազմելով 2.9 հազար լիտր: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2011-ին ավելացել է 8.9 տոկոսով` կազմելով 1.7 մլն լիտր: