1 մարտի 2011 - 13:05 AMT
Facebook-ը փոխել է իր «հավանել» կոճակի ֆունկցիան

«Հավանել», «կիսել» և «խորհուրդ տալ» Facebook-յան հայտնի կոճակները այսուհետ ունեն նույն ֆունկիցան։ Երբ Facebook օգտվողը սեղմում է հավանել կոճակը՝ պատմությունը վերնագրով, առաջաբանով և փոքրիկ նկարով հայտնվում է օգտագործողի Facebook պատին։

«Մենք փորձարկում ենք «հավանել» կոճակի նոր ֆունկցիան։ Յուրաքանչյուր նոր փոփոխություն մցնելիս փորձարկումը պարտադիր է՝ արձագանքներ ստանալու համար։ Մենք աշխատում ենք Facebook պլատֆորմը բարելավելու ուղղությամբ»,- հայտնել է Facebook-ի ներկայացուցիչը։

Նախկինում «հավանել» կոճակը սեղմելիս օգտագործողի պատին հայտնվում էր միայն հավանած կայքի նյութի լինքը։