Երկրի ղեկավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի գործազուրկների թիվը նվազեցնելու համար, որոնց թիվը Հայաստանում կազմում է 80 հազար մարդ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայրենական արտադրողների միության և Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշել է, որ երկրի կառավարությունը պետք է ընդունի արդյունաբերական զարգացման քաղաքականություն: Նրա խոսքերով, առաջիկայում նախատեսվում է Հայրենական արտադրողների միության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որտեղ պետք է քննարկվեն ապագա հայեցակարգի հիմնադրույթները: Սաֆարյանի կարծիքով, դա որոշ առումով կմեղմացնի Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակը: