Մարտի ՀՀ խորհրդարանն ընտրելու է Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանին: Ինչպես հայտարարել է խորհրդարանի նիստում ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, 48 պատգամավորներ առաջադրել են Կարեն Անդրեասյանի թեկնածությունը:
Արմեն Հարությունյանը ՀՀ ԱԺ է ներկայացրել հրաժարականի մասին դիմումը փետրվարի սկզբին: Նա ավելի վաղ հայտարարել է, որ համաձայնվել է դառնալ Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ հանձնակատար:
Արմեն Հարությունյանն օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնում է 2006-ի փետրվարից: ՀՀ Սահմանադրության համաձայն, մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը պետք է առաջադրի ՀՀ նախագահը երկրի խորհրդարանի հետ խորհրդակցելուց հետո: Օմբուդսմենի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարեկանից բարձր անձ, որը մեծ հեղինակություն է վայելում հասարակության մեջ և վերջին 5 տարում Հայաստանի քաղաքացի է, մշտապես բնակվում է հանրապետության տարածքում վերջին 5 տարվա ընթացքում: