1 մարտի 2011 - 17:15 AMT
Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական պետական թատրոնում հրդեհ էր բռնկվել

Մարտի 1-ին` ժամը 15.20-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման կենտրոն ահազանգ է հնչել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գ. Լուսավորչի 6 հասցեում: Նախնական տվյալներով` հրդեհ էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական պետական թատրոնում: Ժամը 15.21-ին դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է թատրոնի փայտե դեկորների պատրաստման արտադրամասը: Հրդեհը մարվել է ժամը 15.30-ին: Այրվել է թատրոնի նշված արտադրամասի հատակը` 4 քմ մակերեսով, հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: