Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքում հրավիրված 19 դիմորդներից քննությանը ներկայացել է 11 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին:
2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 3 քննություն, որոնց արդյունքներով 31 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 2011թ. մարտի 1-ի դրությամբ որակավորման վկայական ունի 397 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: