1 մարտի 2011 - 19:12 AMT
Միջպետբանկի նախագահը Հայաստան կժամանի

Միջպետբանկի նախագահ Իգոր Սուվորովը Հայաստան կժամանի, որտեղ փետրվարի 2-ին կհանդիպի հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Առայժմ չի հաջողվել պարզվել, թե ինչ թեմաներ են քննարկվելու Սարգսյան-Սուվորով հանդիպմանը:

Միջպետական բանկը հիմնադրվել է ԱՊՀ պետությունների կողմից` 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկ քաղաքում Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդավիայի, Ռուսաստանի, Թաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի կողմից ստորագրված Միջպետական բանկի հիմնադրման մասին Համաձայնագրի համաձայն: Բանկը միջազգային հաշվարկային և ֆինանսա-վարկային հաստություն է: