Ռուսաստանյան միջտարածաշրջանային «Կենտրոնական կազակական զորք» կազակական զորական կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն`Հայաստանի տարածքում Դեսպանական ստանիցա (ներկայացուցչություն) գրանցելու խնդրանքով: Նման կառույց առաջարկվում է գրանցել Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միավորմանը (ՀԿ ԲՀՄ) կից:
«Չենք կասկածում, որ Դեսպանական ստանիցայի ստեղծումը զգալի ավանդ կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կազակական կազմակերպությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում: Իս մեծ հաշվով` նաև ռու և հայ ժողովուրդների միջև»,- նշում է ՀԿ ԲՀՄՄ նախագահ, կազակական գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը:
Կենտրոնական կազակական զորքը (ԿԿԶ) ՌԴ 11 ցուցակագրված կազակական զորքերից մեկն է: Այդ կառույցներում ընդգրկված կազակները ստանձնել են պետական ծառայություն տանելու պարտականությունները: ԿԿԶ-ն ՌԴ արդարադատության նախարարության կողմից 05.10.2010 թ. ընդգրվել է Կազակական կազմակերպությունների պետական ռեգիստրում: ԿԿԶ զորական ատաման Վալերի Նալիմովը ՌԴ Նախագահին կից Կազակության հարցերով խորհրդի անդամ է, հաղորդում է ՀԿ ԲՀՄՄ լրատվական ծառայությունը: