2 մարտի 2011 - 18:33 AMT
«Շիրակը» երկարաձգել է պայմանագրերը երկու ֆուտբոլիստների հետ

Գյումրիի «Շիրակը» 1 տարով երկարաձգել է Գառնիկ Սարգսյանի, Հովհաննես Թահմազյանի և 2 տարով Տիգրան Դավթյանի հետ ունեցած պայմանագրերը։

Արտակ Գրիգորյանը, ով վերջին տարիներին հանդես չի եկել ակումբում և ապաքինվել է ծանր վնասվածքից, «Շիրակի» հետ կնքել է նոր պայմանագիր` 1 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ Հովհաննես Թահմազյանը հանդիսանում է Հայաստանի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած և ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։ Թահմազյանը միանգամից 13 անգամ դարձել է Հայաստանի առաջնությունների մրցանակակիր, ինչը բացառիկ ռեկորդ է հայկական ֆուտբոլում։

Հայաստանի առաջնություններում Թահմազյանն անցկացրել է մոտ 450 հանդիպում, ինչը ևս բացառիկ ռեկորդ է։