«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի ու «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև ստորագրվել է պայմանագիր, որի շրջանակներում Բանկն իր հաճախորդներին կտրամադրի հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման նպատակով: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, պայմանագիրը հնարավորություն կտա Բանկին մեծացնել հիփոթեքային վարկավորման ծավալները` իր հաճախորդներին առաջարկելով հիփոթեքային վարկավորման մրցակցային պայմաններ բնակարանի, առանձնատան կամ հողատարածքի ձեռք բերման, կառուցապատման կամ վերանորոգման նպատակով:
Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել մինչև 15 տարի մարման ժամկետով, միջինում 11-14% տոկոսադրույքով վարկային միջոցներ: Կանխավճարի նվազագույն չափը նախատեսվում է 30% (հնարավոր է մինչև 0%` այլ գրավ ներկայացնելու պարագայում): Վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով: