Կանանց տոների առթիվ «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն «MasterCard international»-ի հետ հնարավորություն կտա զույգերին ներկա գտնվել Լոնդոնում կայանալիք տարվա գլխավոր ֆուտբոլային խաղին` UEFA-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչին:
Երկու անձի համար ուղեգիրը դեպի Լոնդոն խաղարկվելու է 2011-ի ապրիլի 15-ին այն կանանց շարքում, որոնք մարտի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կկատարեն ամենաշատ գնումները MasterCard միջազգային պլաստիկ քարտերի միջոցով:
Ինչպես նշվում է բանկի մամլո հաղորդագրությունում, մարտի 1-ից ապրիլի 7-ը բանկը կանանց Maestro և MasterCard պլաստիկ քարտերը կտրամադրի 70 տոկոս զեղչով: