ՄԱԿ միջազգային քրեական դատարանը սկսում է Լիբիայում բռնության փաստերի հետաքննությունը: Սպասվում է, որ գլխավոր դատախազը հաշվետվություն է ներկայացնելու Լիբիայում ընդդիմության և անվտանգության ուժերի ընդհարումների ժամանակ կատարված ենթադրվող հանցագործությունների մասին: Հետաքննության արդյունքում գլխավոր դատախազը հաշվետվությունը ներկայացնելու է դատավորների քննարկմանը, որոնք որոշելու են, թե պետք է արդյոք հրամանագիր տան իրավախախտներին ձերբակալելու համար:
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հասցեին հնչում են մարդկության հանդեպ հանցագործություններ կատարելու մեղադրանքներ: Նա ամեն ինչ հերքում է, հաղորդում է Delfi.lv-ն: