3 մարտի 2011 - 11:53 AMT
Մոսկվայում կայացել է ղարաբաղյան պատերազմի մասին «Կամավորը» ֆիլմի պրեմիերան

Մարտի 2-ին Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Աննա Թովմասյանի «Կամավորը» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է երեք ընկերիների` Դմիտրի Մոտրիչի, Իլյա Կուլիկի և Միրո Գասպարյանի ճակատագրի մասին, որոնք հերոսաբար զոհվել են 1992-ին Ճարտար գյուղի մատույցներում` փայլուն կերպով կատարելով բարդ մարտական առաջադրանքը:

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են արտասահմանցիները հայտնվել Արցախում և ինչու հայկական կամավորական ջոկատներում կռվել են հենց ռուսներ, մասնավորապես, ռուս Դմիտրի Մոտրիչը հեռավոր Վլադիվոստոկից, որը եկել է Արցախ իր բարոյական կամքը կատարելու և հայ եղբայրներին աջակելու համար, հաղորդում է Analitika.at.ua-ն: