3 մարտի 2011 - 17:40 AMT
Մարտի 3-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.82 դրամ

Մարտի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7050 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 368.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367.75 դրամ:

Միաժամանակ, մարտի 3-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.82 դրամ` մարտի 2-ի համեմատ ավելանալով 0.60 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 509.69 դրամ` ավելանալով 3.26 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը` 0.15 կետով` կազմելով 13.01 դրամ: Հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: