Հայաստանը կարևոր երկիր է ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Նա հատուկ ընդգծել է Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունն Աֆղանստանի առաքելությունում:
Խոսելով Դաշինքի պոտենցիալ անդամների մասին` նա նշել է, որ Վրաստանը բազմիցս հայտարարել է ՆԱՏՕ մտնելու ցանկության մասին և, ամենայն հավանականությամբ, «կարող է իրականացնել իր երազանքը»: «Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ երկրի բոլոր պարամետրերը կհամապատասխանեն ՆԱՏՕ մտնելու չափանիշներին»,- ասել է Ապաթուրայը: