Մարտի 3-ին Մալթայում Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Եվրո-2013 ընտրական փուլում անցկացրեց իր առաջին հանդիպումը: Վաղարշակ Ասլանյանի սաները 0:1 հաշվով հաղթանակ տարան Ֆարերյան կղզիների հավաքականի նկատմամբ:
8-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կապիտան Գայանե Կոստանյանը, որին 37-րդ րոպեին փոխարինեց Մարիամ Ստեփանյանը: Առաջին խաղակեսի ավարտին Հայաստանի հավաքականը քանակապես զիջում էր մրցակցին. Կարմիր քարտ ստացավ Էլեոնորա Դավթյանը: Սակայն հայ մարզուհիներին հաջողվեց կանգուն մնալ և նվազագույն հաշվով հաղթանակ գրանցել:
Մինչ այդ Մալթայի հավաքականը նվազագույն հաշվով պարտության էր մատնել Վրաստանի հավաքականին: Ավելացրած րոպեի ընթացքում հանդիպման միակ գոլը գրանցեց Ռեբեկա Դ’Ագոստինոն: Հայաստանի և Մալթայի հավաքականները 3-ական միավոր են հավաքել:
Սա հայկական հավաքականի առաջին հաղթանակն էր 5 տարվա ընթացքում. իր վերջին հաղթանակը Հայաստանի ընտրանին 1:0 հաշվով տարել էր 2006 թվականին Լատվիայի հավաքականի նկատմամբ:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի մարտի 5-ին Վրաստանի հավաքականի հետ: