ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի վերջին փուլի 9-րդ տուրում, որն ընթանում է Դոհայում, Էլինա Դանիելյանը հանդիպել է Մարթա Ֆիերոյի հետ (Էկվատոր) և 51-րդ քայլում հաղթանակ տարել: Հաղթանակից հետո Դանիելյանը 7.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Լիլիթ Մկրտչյանը պարտության է մատնել Չժու Չենին (Քաթար) և 4 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:
10-րդ տուրում Դանիելյանը խաղալու է Պիա Կրամլինգի (Շվեդիա), իսկ Մկրտչյանը` Համպի Քոներուի (Հնդկաստան) հետ:
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: