7 մարտի 2011 - 14:41 AMT
EuFoA. Բաքուն կարող է վերականգնել իր հեղինակությունը ԵԱՀԿ ՄԽ հետ համագործակցության միջոցով

Հայաստանի եվրոպացի բարեկամնեը (EuFoA) ողջունում են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ արդյունքները և կոչ են անում իրականացնել դրանք ԵԱՀԿ հովանու ներքո: «Ռուսաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին կարելի է շնորհավորել, քանի որ հայտարարությունը ևս մեկ կոնկրետ նվաճում է վերջին տարիներին ընթացող բանակցային գործընթացում, մասնավորապես, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների ու Ակվիլայի հայտարարությունները: Այն ժամանակ դա լավ արդյունք էր: Այն ժաամանակ Հայաստանը պատրաստ էր ընդհանուր առմամբ ընդունել Մադրիդյան սկզբունքները: Այս անգամ Բաքուն կարող է վերականգնել իր հեղինակությունը ԵԱՀԿ ՄԽ հետ համագործակցության միջոցով՝ ամբողջությամբ կատարելով Սոչիի հայտարարության բոլոր կետերը»,-ասել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:

Իր հերթին, EuFoA ավագ փորձագետ Սարգիս Ղազարյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ մանդատը թույլ է տալիս հետաքննել շփման գծում տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպ: «Եթե համաձայնությունները կատարվեն ամբողջ ծավալով, դա կարող է վստահության քայլ հանդիսանալ: Առանց դրա ցանկացած միջադեպ կարող է այսպես կոչված «պատահական պատերազմի» պատճառ դառնալ: Ահա թե ինչու միջազգային հանրությունը չի կարող համաձայնվել այլևս կույր մնալ տեղերում դիտորդների բացակայության պայմաններում»,-ասել է Ղազարյանը: