9 մարտի 2011 - 16:08 AMT
Վիրտուոզ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին համերգով հանդես կգա Երևանում

Մարտի 10-ին Երևանում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ելույթ է ունենալու վիրտուոզ ակորդեոնահար (բանդոլա) Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Երաժիշտը ելույթ է ունենալու անվանի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի 90-ամյակին նվիրված համերգի շրջանակներում:

Համերգի շրջանակներում հանդես է գալու նաև Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և իտալացի դիրիժոր Ռոբերտո Մոլինելիի ղեկավարությամբ:

Անցյալ տարվա մարտին Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի Երիտասարդական նվագախումբը համերգով հանդես են եկել Երևանում: Այդ ժամանակ Աստոր Պիացոլայի ստեղծագործության սիրահարներն անակնկալ էր մատուցվել` իտալական «Դու էլ տանգո» (Պիետրոդարկի և Լուկա Լուչինի) դուետի «Տանգո» առաջին համատեղ ալբոմի շնորհանդեսը: