9 մարտի 2011 - 17:03 AMT
«ԱրմենՏել»-ը հայտարարում է «Մերոնք» մարզային կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Մերոնք» մարզային կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Սակագնային փաթեթը Երևանից դուրս գտնվող բաժանորդին թույլ է տալիս զանգահարել դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և Beeline ֆիքսված ցանց միասնական սակագնով` 19.99 դրամ/րոպե և ուղարկել SMS-հաղորդագրություններ դեպի տեղական բջջային ցանցեր 9 դրամով:

«Մենք առաջարկում ենք պարզ և հասկանալի սակագնային փաթեթ, որն ընձեռում է հնարավորություն աննախադեպ ցածր միասնական սակագներով կատարել զանգեր և ուղարկել SMS-հաղորդագրություններ` դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և Beeline ֆիքսված ցանց: Մարզերում մեր հաճախորդները կարող են չսահմանափակել շփումը հարազատների հետ, նույնիսկ եթե վերջինները չեն հանդիսանում Beeline ցանցի բաժանորդ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, «Մերոնք» ՍՓ բաժանորդները կարող են ընտրել Beeline բջջային ցանցի 2 «սիրելի» համար և զանգահարել այդ համարներին 4 դրամ/րոպե սակագնով: GPRS-Internet ուղարկած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կազմում է 29 դրամ: «Մերոնք» ՍՓ բաժանորդի Երևանում գտնվելու դեպքում դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և Beeline ֆիքսված ցանց ելքային զանգի մեր րոպեի արժեքը կկազմի 39 դրամ: Beeline սակագնային փաթեթների հաճախորդները կարող են անցում կատարել դեպի «Մերոնք» ՍՓ, պահպանելով հեռախոսահամարը: Անցման արժեքը 300 դրամ է: