10 մարտի 2011 - 10:36 AMT
Տիգրան Բալայան. Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունը

Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը` անհապաղ դիտարկում անցկացնել ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում՝ կապված վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետ: «Հայաստանը և Ղարաբաղը բազմիցս դրական են արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահների կոչերին՝ շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ, ինչը թույլ կտա խուսափել նմանատիպ միջադեպերից և բարենպաստ մթնոլորտ ստեղծել հիմնախնդրի կարգավորման գործընթացում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: