10 մարտի 2011 - 15:06 AMT
Հայաստանը բնապահպանական ձեռքբերումների ինդեքսով զբաղեցնում է 76-րդ տեղը

Հայաստանն աշխարհի 163 երկրների ցուցակում զբաղեցնում է 76-րդ տեղը բնապահպանական ձեռքբերումների ինդեքսով: Հայաստանն այդ ցուցակում առաջ է անցել Ադրբեջանից (84-րդ տեղ)` զիջելով Վրաստանին (59): Բնապահպանական ձեռքբերումների ամենաբարձր ինդեքսն ունեն Իսլանդիան և Շվեյցարիան, հաղորդում է REC Caucasus News-ը:

Այդ ինդեքսը կազմվում է Յելի և Կոլումբիական համալսարանների գիտնականների կողմից: