10 մարտի 2011 - 16:28 AMT
«Ոսկե ծիրանը» նվեր է պատրաստել հայ հանդիսատեսի համար` լատինաամերիկյան ֆիլմերի ցուցադրություն

Այս տարի առաջին անգամ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կունենա լատինաամերիկյան ֆիլմերի ծրագիր, որի երկու սյուները կլինեն արգենտինական և բրազիլական կինոն։ Այս ծրագրի շրջանակներում կցուցադրվեն վերջին տարվա ընթացքում նկարահանված լատինաամերիկյան ֆիլմեր, կանցկացվի արգենտինացի հանրահայտ ռեժիսոր, Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Լուկրեսիա Մարտելի երեք ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Արդեն հայտնի է, որ արգենտինացի ռեժիսոր Պաուլա Մարկովիչի «Մրցանակը» ֆիլմը կներկայացվի ոչ միայն լատինաամերիկյան ֆիլմերի ծրագրում, այլև «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում։ Լատինաամերիկյան ֆիլմերի ցուցադրությանը իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում Բրազիլիայի և Արգենտինայի դեսպանատները։

Այս տարի «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային փառատոնը տեղի կունենա հուլիսի 11-17-ը: