Թուրքիայի ԱԳ նախարարությունը Թուրքիայի մասին Եվրախորհրդարանի զեկույցն անվանել է կողմնակալ ու չհիմնավորված: Ավելի վաղ Թուրքիան ստացել էր Եվրահանձնաժողովի դրական գնահատականը, որը պատրաստել էր «զարգացման մասին զեկույցը»: Իսկ Եվրախորհրդարանի զեկույցը, որը Եվրամիության քաղաքական թևն է, չի գոհացրել ակնկալիքները:
Թուրքիայի ԱԳՆ խստորեն դատապարտել է զեկույցը՝ անաչառություն պահանջելով խորհրդարանից: Նախարարությունը նշել է նաև, որ իրենք չեն հրաժարվի Եվրամիությանն անդամակցելուց:
Մինչդեռ, ԵՄ-ի հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղիշը զեկույցի վերաբերյալ ասել է, որ այն կազմած խորհրդարանականները ձգտում են գոհացնել իրենց ընտրողներին, հաղորդում է TRT-russian-ը: