ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են անվճար ձեռք բերել «GOOD’OK» ծառայության` կանանց տոներին նվիրված հատուկ մեղեդիները և նվիրել դրանք սիրելիներին: Հատուկ մեղեդիների ցանկն ամեն օր համալրվում է մեկ նոր մեղեդիով:
Կանանց տոներին նվիրված մեղեդիները վավեր կլինեն 30 օր: Այս ընթացքում մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում վավերականության ժամկետն ավտոմատ երկարացվում է և մեղեդին դառնում է վճարովի:
Ակցիայի ընթացքում «GOOD’OK» ծառայության ամսավճարը և 133 կարճ համարին կատարվող զանգերի վճարը մնում են անփոփոխ:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքից, սպասարկման կենտրոններից կամ զանգելով 111 անվճար հեռախոսահամարին։