Հայաստանի կառավարությունը մարտի 10-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի խոսքերով, նախագիծը ներկայացվել է չեխական կողմից` Հայաստանի և Չեխիայի միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով և միտված է երկու երկրների ներդրողների համար իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտ ձևավորելուն։