20 մայիսի 2003 - 23:26 AMT
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ
Այսօր Երեւան է ժամանում ֆրանսիացի երգիչ եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը: Նշենք, որ նա ժամանում է մեզ մոտ Ուկրաինայից, որտեղ նա մասնակցել է Լվովում վերաբացված հայկական եկեղեցու օծման արարողությանը: Նախօրեին հայտնի դերասանին ընդունել է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման: Ինչպես տեղեկացնում են ուկրաինական աղբյուրները, Լեոնիդ Կուչման անվանել է Շառլ Ազնավուրի առաքելությունը Լվով` վեհանձն եւ օրինակելի: «Մարդը, որը չի ծնվել Հայաստանում, սակայն պատրաստ է դժվար պահին լինել իր հայրենիքի հետ` իր ժողովրդին անկաշառ եւ ոգեշունչ ծառայության օրինակ է»,- ասել է Ուկրաինայի նախագահը: