10 մարտի 2011 - 17:24 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ֆրանսիա

Մարտի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնել է Ֆրանսիա:

Ինչպես հայտնում է Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը, Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կվերադառնա մարտի 16-ին: