Անհրաժեշտ է կարգապահական կանոնադրության մասին օրինագծից հանել այն կետը, որի համաձայն զինվորն իրավունք չունի չկատարել հրամանատարի հրամանները: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: «Միանշանակ է, որ այդ դրույթը հարկավոր է հանել: Բանակում հրամանը չպետք է վիճարկվի: Հրամանը պետք է անվերապահորեն կատարվի: Դրանում է բանակի մարտունակության գրավականը»,-ասել է Աղաբեկյանը:
Կարգապահական կանոնադրության մասին օրինագծով նախատեսվում է ՀՀ զինված ուժերում ընդլայնել սպաների իրավունքները: Ըստ օրինագծի, սպաները կարող են չկտարել և վիճարկել հրամանատարի հրամանը, եթե այն հակասում է ՀՀ Սահմաանդրությանն ու օրենքներին: