10 մարտի 2011 - 18:05 AMT
Մուամար Քադաֆիին ներկայացում են նվիրել

Բոսնիացի ռեժիսոր Իվան Սաջևիչը բեմադրել է «Արքայից արքա» ներկայացումը` նվիրված Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին: Ինչպես գրում է MIGnews-ը, հենց այդպես էին Քադաֆիին կոչում նրա բազմաթիվ ընկերները: «Արքայից արքա» ներկայացումը կցուցադրվի «Freischwimmer 2011» անկախ տիկնիկային թատրոնների փառատոնում, որն ընթանում է Գերմանիայում: