Մարտի 15-ին Երևան կժամանեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտարկման հանձնաժողովի համանախագահներ Ջոն Փրեսկոտն ու Ակսել Ֆիշերը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մաիրա Զոհրաբյանը, երկօրյա այցի ժամանակ համանախագահները հանդիպումներ կունենան ՀՀ ղեկավարության, կոալիցիոն ուժերի, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության հետ:
«Դա կլինի հերթական փաստահավաք առաքելությունը: Փրեսկոտն ու Ֆիշերը ժամանում են Երևան ծանոթանալու համար Հայաստանի կողմից ԵԽԽՎ խորհուրների կատարման ընթացքին:
Ակսել Ֆիշերը, որը վերջերս փոխարինել է Գորան Լինդբլանդին, Երևան կժամանի առաջին անգամ:--ԿԱ—