Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է 6 ձեռնարկությունների վարկանիշեր: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, չորս ձեռնարկությունների վարկանիշերը չեն փոփոխվել, իսկ երկու ձեռնարկությունների վարկանիշերն իջեցվել են:
Այդպես, վերահաստատվել է «Վալլետտա» ՍՊԸ և «Թամարա» ՍՊԸ վարկանիշը` «Գ-», «Անտարես» ՍՊԸ վարկանիշը` «Գ» և «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ վարկանիշը` «Գ +»: Դրա հետ մեկտեղ իջեցվել են «Աշտարակ կաթ» ՓԲԸ վարկանիշը` «Բ+»-ից «Գ+» և «Իմէքս գրուպ» ՍՊԸ վարկանիշը` «Բ -»-ից «Գ+»: