Ադրբեջանը հիանալի հասկանում է, որ այսօր ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը կործանարար կլինի առաջին հերթին Բաքվի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ հավելելով, որ ռազմական ագրեսիայի հավանականությունը Ադրբեջանի կողմից այսօր փոքր է: «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պատրաստակամ են շարունակելու կարգավորման գործընթացն ու հասնել արդյունքի»,-ասել է Մարկարովը: