Մարտի 12-ին Փասադենայում տեղի կունենա Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը քանոնահար Կարինե Հովհաննիսյանի մասնակցությամբ: Համերգի շրջանակներում կհնչի Բեթհովենի յոթերորդ սիմֆոնիան և Մենդելսոնի Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազի» մոտիվներով ստեղծագործությունը: Կարինե Հովհաննիսյանը հանդես կգա քանոնի կոնցերտով, որի հեղինակն է Խաչատուր Ավետիսյանը:
Կարինե Հովհաննիսյանը հայտնի քնանոնահար է: Նա սովորել է հայտնի կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյանի մոտ, որը գրել է առաջին կոնցերտը նվագախմբի ու քանոնի համար: Կարինե Հովհաննիսյանը ծնվել է Երևանում 1966թ.; Այսօրվա դրությամբ դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: