Լիտվայից, Ֆինլանդիայից և Էստոնիայից Հայաստան ժամանած լրագրողներին «Զվարթնոց» օդանավակայանում չեն թույլատրել մուտք գործել Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնի դարձավ տեղեկացված աղբյուրներից, լրագրողները Հայաստան են ժամանել «փակ տեղեկատվություն» հավաքելու նպատակով:
Դա էլ պատճառ է հանդիսացել օտարերկրյա լրագրողներին մուտքի արտոնագիր չտրամադրելու համար:
Ինչպես հաղորդել է աղբյուրը, Լիտվայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի ԶԼՄ ներկայացուցիչները մոտ ժամանակներս կլքեն Հայաստանը: