11 մարտի 2011 - 21:10 AMT
Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին Ճապոնիայում վրա հասած աղետի առիթով

Մարտի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Ճապոնիան պատուհասած ողբերգական տարերային աղետի բոթից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին` բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս դաժան փորձությունը։ Վստահ եղեք, որ այս ծանր պահին Հայաստանը զորավիգ է բարեկամ Ճապոնիային, և մեր անկեղծ ցանկությունն է համեստ կարողությունների չափով օժանդակել այս սարսափելի աղե-տի հետևանքների վերացմանը: Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարա¬զատ¬ներին և մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: