Վերջին շրջանում պետական կառույցների միջոցառումներն իրական նախադրյալներ են ստեղծում գնաճը 2011թ. երկրորդ կեսի նպատակային սահմաններին վերադարձնելու համար: Այդ մասին մարտի 12-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: «Անշուշտ, այժմ մտահոգություն է առաջացնում գների ներկա մակարդակը»,-ասել է նա: Ըստ նրա, պաշտոնական տվյալների համաձայն, փետրվարին 12 ամսվա գնաճը կազմել է 12,4 տոկոս, որից 10 տոկոսը պայմանավորված է պարենամթերքի գների աճով, ինչպես նաև հումքի համաշխարհային գների աճով: Բացի այդ, գյուղմթերքի գինը, մասնավորապես, մրգի ու բանջարեղենի գինը շարունակում է բարձր մնալ՝ մինչ նոր բերքահավաք:
«Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք, որ երկրորդ կիսամյակում կգրանցվի գնաճի տեմպերի նվազում»,-ասել է նա՝ նշելով, որ այդ միտումները համընկնում են 2011թ. սկզբին հրապարակված ՀՀ ԿԲ տվյալների հետ: Այդ առնչությամբ Ստեփանյանը հավելել է, որ ԿԲ-ի կանախատեսումները «մոտ են իրականություն դառնալուն»:
2011թ. փետրվարին հունվարի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,9 տոկոս գնաճ: 2011թ. պետբյուջեում գնաճը նախատեսված է 4±1,5%. մակարդակում: