Stratfor-ի փորձագետները գտնում են, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների կարևոր կենտրոնը Պարսից ծոցն է: «Հենց այստեղ է խախտվել պատմականորեն գոյություն ունեցող սունիների ու շիաների առճակատման բալանսը: Եթե Իրանը լուրջ ապակայունացման հասնի Բահրեյնում, դա կարող է հանգեցնել «դոմինոյի» ազդեցության: Լարվածության առկայությունը համընկնում է կրիտիկական պահի հետ՝ ԱՄՆ-ն դուրս է բերում տարածաշրջանից իր զինվորական միավորումները: Դա տեղի է ունենում այն պահին, երբ սունիների արաբական երկրները ԱՄՆ-ի կարիքը շատ են զգում»,-ասվում է զեկույցում: Կենտրոնը գտնում է նաև, որ Իրանը կարող է ավելացնել ջանքերն, ուղղված լարվածության առաջացմանն Ադրբեջանում, սակայն լուրջ դիմակայության չի գնա: «Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես Թեհրանը, օգտագործելով հիջաբի թեման, փորձում էր լարվածություն և անհնազանդություն առաջացնել Ադրբեջանում: Նա նաև վճռական գործողություններ է պահանջում Ադրբեջանի իսլամական կուսակցությունից: Որոշակի լարվածություն առաջացնելով՝ Իրանը ոչ մի կերպ չկարողացավ ազդել իշխող ռեժիմի դիրքերի վրա: Եթե Իրանը խստացնի իր քայլերը Ադրբեջանի հանդեպ, դա Ռուսաստանի միջամտության պատճառ կհանդիսանա, որի արդյունքում պաշտոնական Թեհրանը բարդ վիճակում կհայտնվի: Այդ տեսակետից ենթադրվում է, որ Իրանն Ադրբեջանում կշարունակի որոշ դժգոհություններ հրահրել, սակայն հիմնական ուշադրությունը կուղղի Պարսից ծոցի ու Արաբական թերակղզու երկրներին»,-գտնում են փորձագետները, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: