12 մարտի 2011 - 16:37 AMT
Հայաստանում դիտարկվում է գյուղատնտեսության ոլորտի վարկավորման պայմանների բարելավման հնարավորությունը

Գյուղատնտեսության ոլորտը գտնվում է Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ հենց դրա հետ են մեծ հույսեր կապվում 2011-ին գնաճը նվազեցնելու համար: Ինչպես հայտնել է մարտի 12-ին Երևանում մամլո ասուլիսում ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը, առևտրային բանկերի հետ քննարկումների արդյունքում երևան են հանվել գյուղատնտեսության վարկավորման ծավալների բարձրացման մեխանիզմներ ավելի ընդունելի պայմաններով: «Այսօր գյուղատնտեսության ոլորտին պետք է հատուկ ուշադրություն հատկացնել, քանի որ այն կարևոր է գնաճի զսպման տեսանկյունից»,- ասել է նա:

Արթուր Ստեփանյանի խոսքերով, գյուղատնտեսության ոլորտի վարկավորման պորտֆելը կազմում է 52 մլրդ դրամ, և այդ միջոցների ծավալներն ավելանալու են:

Ինչ վերաբերվում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը, որոնք տրամադրվում են ազգային արժույթով, ապա, նրա կարծիքով, դրանք չեն փոխվելու: