Սոչիի հանդիպումը որոշ իմաստով կարելի է որոշիչ համարել, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին Ծաղկաձոր քաղաքում: «Կարճ ասած` կա փաստաթուղթ, որի վրա մենք աշխատում ենք, դա երկար գործընթաց է, և կան կարճաժամկետ պայմանավորվածություններ, որոնք մենք պարտավոր ենք կատարել»,- ասել է նա:
Նրա խոսքերով, երկարաժամկետ հեռանկարում բանակցությունները, իհարկե, շարունակվելու են: «Կարծում եմ, որ Սոչիում նախանշվել է ուղի, որով մենք պետք է առաջ շարժվենք»,- ասել է նա:
ՀՀ նախագահը նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում պայմանավորվածությունները կարևոր են այն առումով, որ ուղղված են հրադադարի ռեժիմի պահպանմանը և ամրապնդմանը և կարող են լակմուսի դեր խաղալ ու ցույց տալ, ինչպես են կողմերը կատարում իրենց պայմանավորվածությունները: Սերժ Սարգսյանը համոզված է, որ Հայաստանը մտնում է գործընթացի մեջ, որը կարող է նվազեցնել լարվածությունը և բանակցություններ վարել, ավարտել դրանք և հասցնել իրենց նպատակին: Նրա կարծիքով, համանախագահները լավ հնարավորություն ունեն հետաքննել բոլոր այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել բանակցություններից առաջ և դրանցից հետո, ինչպես նաև ասել հասարակությանը, թե ինչ է տեղի ունենում իրականում: Նա նշել է, որ դա չի նշանակում, որ բանակցությունների ժամանակ չպետք է ուշադրություն դարձնել ԶՈՒ պատրաստվածության վրա: «Կարծում եմ, որ Սոչիի հանդիպումը տարբերվում է այլ հանդիպումներից: Հուսով եմ, որ իմ պատկերացումները համապատասխանում են իրականությանը»,- ասել է նա: