12 մարտի 2011 - 19:25 AMT
Իշխանությունը և ընդդիմությունը պետք է ճիշտ հետևություններ կատարեն անցյալից` սխալները չկրկնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահը

«Հայաստանում քաղաքական գործընթացները ճիշտ ուղղությամբ են ընթանում: Վերջին 2 տարում ձևավորվել են որոշակի ձևաչափեր, գործընթացները մտել են բնականոն հունի մեջ, ցույցերը կոռեկտ են ընթանում»,- Ծաղկաձորում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, իշխանությունը և ընդդիմությունը պետք է ճիշտ հետևություններ կատարեն անցյալից` սխալները չկրկնելու համար: «Իմ խոսքերը ռևերանս մի համարեք, բայց շատ առումներով, փառք Աստծո, ինչպես այս, այնպես էլ այլ կողմից կան մարդիկ, ովքեր մեծ փորձ ունեն և գիտեն, թե ինչ բան է պետությունը և պետականությունը: Նրանք կարող են տեսնել այն սահմանը, որն առկա է քաղաքական ձգտումների և հայրենիքի միջև: Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի համար քաղաքական նպատակները չպետք է լինեն գերնպատակ»,- ասել է Սերժ Սարգսյանը: