12 մարտի 2011 - 19:41 AMT
Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հրաչ Սիլվանյանը պարգևատրվել է Թբիլիսիի բարձրագույն պարգևով

Մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքապետարանում Երևան և Թբիլիսի քաղաքների միջև բարեկամական կապերի խորացման և ամրապնդման գործում իր մեծ ավանդն ունենալու համար Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հրաչ Սիլվանյանին հանդիսավոր պայմաններում քաղաքապետ Գիգի Ուգուլավան հանձնեց Թբիլիսիի բարձրագույն պարգևը` քաղաքի խորհրդանշական բանալիները և շնորհակալական նամակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: