Վրաստանում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ տեղի կունենան Տոլստովյան օրեր: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, այդ օրերին կմասնակցեն գիտնականների ու գրականագետների պատվիրակություններ Հայաստանից, ՌԴ-ից, Ադրբեջանից, Վրաստանից և այլ երկրներից:
Տոլստովյան օրերի շրջանակներում Թբիլիսիում կկայանա «Տոլստոյն ու Կովկասը: Խաղաղապահական մոտիվները Լ.Տոլստոյի ստեղծագործության մեջ» խորագրով միջազգային գիտաժողովը: Խորհրդաժողովի մասնակիցներն ու հյուրերը Թբիլիսիում ծաղիկներ կդնեն այն տան մոտ, որտեղ 1851 թվականին երկու ամիս շարունակ բնակվել է Լ.Ն.Տոլստոյը: Այդ տան մոտ 1990-ականների կեսերից հուշատախտակ է փակցված այն մասին, որ այդտեղ բնակվել է Լև Տոլստոյը: Թբիլիսիում նաև ռուս մեծ գրողի անունը կրող փողոց կա: