14 մարտի 2011 - 16:53 AMT
Մարտի 14-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 367.65 դրամ

Մարտի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,35 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 368.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368.50 դրամ:

Մարտի 14-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.65 դրամ` մարտի 12-ի համեմատ նվազելով 0.20 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 513.02 դրամ է` ավելանալով 5.61 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.01 կետով` կազմելով 12.86 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: