15 մարտի 2011 - 11:43 AMT
Լևոն Արոնյանը 4,5 միավորով գլխավորում է «Ամբերի» մրցաշարային աղյուսակը

Մոնակոյում ընթացող «Ամբերի» շախմատի մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը հանդիպել է Մագնուս Կարլսենի հետ (Նորվեգիա): Շախմատիստները կիսել են միավորները, ինչպես արագ շախմատում, այնպես էլ կույր շախմատի խաղում՝ վաստակելով մեկական միավոր:

Կյուր շախմատի մրցաշարային աղյուսակում Արոնյանն այդ տուրից հետո առաջին տեղում է 2,5 միավորով: Արագ շախմատում Արոնյանը վաստակել է 2 միավոր և երրորդ տեղում է:

Ընդհանուր առմամբ Արոնյանը վաստակել է 4,5 միավոր և գլխավորում է «Ամբերի» մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր է վաստակել Կարլսենը, որը երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը եզրափակում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 4 միավորով:

4-րդ տուրում Արոնյանը կխաղա Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) հետ: